ԱԺ-ում ընթացող բյուջեի` 2022-ի բյուջեի կատարղականի հաշվետվությունն եմ լսում։
Սա փաստորեն ուրիշ տեքստ չունի՝ մոտս դեժավյու է, նույնն տեքստն է ասում, ինչն ասում է կառավարության 4-5 ամիսների նիստերին՝ «աննախադեպ հարկերի հավաքագրում», տնտեսական ակտիվություն, էլի զուգահեռների՝ 2000-ականների բյուջեի հավաքագրումների ու ցուցանիշների հետ, աշխատատեղերի «պատմական ռեկորդներ», պետական պարտքի կառավարելիություն և այլն։
Անգամ շեշտադրումներն ու բերված օրինակներն են նույնը՝ էժանագին շոու, ընդամենը, ուրիշ նորություն չկա։
Ես հասկացել եմ՝ սա փաստորեն ուրիշ հերոսի անուն չգիտի՝ ԶՊՄԿ հա ԶՊՄԿ, դրոշակը ձեռն էդ թեման է խուրդում վերջին մեկ տարվա ընթացքում։
Էս ամեն ինչի ողբերգությունն ու մարազմն էն է, որ կարդում է բառացի նույն տեքստը:
Ա՛յ ողբերգակ, գոնե մի քիչ խմբագրի, բառերի ու դարձվածքների տեղերը փոխի՝ գեղիցը մարդ կա, շատ լավ ֆիքսած ունի բոլոր թեզերդ ու ասածդ լոլոները։
Առայժմ այսքանը․ գնանք առաջ, սպասեք նոր փաստերի։
Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ